Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին խորհրդակցություն է անցկացրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են օրենսդիր եւ գործադիր իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությանը եւ 2018 թվականի պետական բյուջեի ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է իշխանության թեւերի միջեւ համագործակցության արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ակնկալում է բյուջեի քննարկումների անցկացումն ակտիվ եւ գործնական մթնոլորտում:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս