Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Թեհրան՝ հանդիպելու Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, տեղեկացնում «Ինտերֆաքս»-ը: Պլանավորվում Է, որ Պուտինն իր այցը կսկսի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ զրույցով: Այնուհետեւ բարձր մակարդակի ռուս-իրանական բանակցությունները կշարունակվեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ինչից հետո ՌԴ նախագահը հանդիպում կանցկացնի Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հետ:
Օրվա երկրորդ կեսին Իրանի մայրաքաղաքում մեկնարկում Է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը. Պուտինին եւ Ռոուհանիին կմիանա Իլհամ Ալիեւը: Հանդիպման ավարտից հետո երեք ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Ինչպես սպասվում Է, ՌԴ նախագահի աշխատանքային այցը կավարտվի Ալիեւի հետ զրույցով: Պուտինը վերջին անգամ Իրան Էր ժամանել 2015 թվականի նոյեմբերին, իսկ եռակողմ ձեւաչափով հանդիպումն անցյալ տարվա աշնանը տեղի Է ունեցել Բաքվում: