Նախատեսում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը նախատեսում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել: Եւ այս մասին որոշման նախագիծը մշակել է արդարադատության նախարարությունը, որն էլ վաղը կներկայացվի գործադիրին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱՆ-ն առաջարկում է հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձեւավորումն ու ընդհանուր ղեկավարումը վերապահել վարչապետին:

Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Իսկ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումը վերապահված է նախագահին, մինչդեռ Սահմանադրությամբ վերջինիս նման լիազորություն չի վերապահվել: Նախագծի ընդունման արդյունքում «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության պահանջներին:




Լրահոս