ՖՈՏՈ. Եվրոպայում առաջին ռեստորանը ջրի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դուք ռեստորանների հանդեպ թուլություն ունեք, ապա շուտով կարող եք այցելել «Under» անվամբ ռեստորան: Այն ձեզ կգերի: Նրանք, ովքեր տեսել են նորվեգական ընկերության այս նախագիծը, շատ տպավորված են:

«Under» ռեստորանը տեղակայված կլինի Նորվեգիայի ափի հարավային կետում`Բալի գյուղի մոտ: Ռեստորանը նախատեսված է 80-100 մարդկանց համար, ովքեր կարող են ոչ միայն կերակուրներ ուտել, այլեւ վայելել ծովային գեղեցկությունը` պատուհանից այս կողմ:

Snohetta ընկերությունց ասում են, որ ռեստորանը կլինի ժայռային ափի մոտ:  Շենքը կդառնա ծովային միջավայրի մի մասը եւ կհասնի 5 մետր ջրի մակերեսին:  Իսկ ռեստորանային դահլիճից դուք կարող եք դիտել ծովային բնակիչների կյանքը: Բացի այդ, ճարտարապետները ենթադրում են, որ շենքի ջրատարածքը կվերածվի միսյերի:

Այտեղ ճաշողները կարող են չվախենալ. չէ որ նրանց շրջապատում են հաստ պատերը:

Շինությունը կունենա երեք մակարդակ: Մուտքի մոտ կլինի զգեստապահարան, հաջորդ հարկում բար, իսկ արդեն վերջին հարկում կլինի ռեստորանի դահլիճը: Ռեստորնաի շեֆ խոհարարն է լինելու Նիկոլայ Էլլիցգաարդ Պեդերսեն:

Բացի ռեստորանի գործունեությունից, այն նաեւ կծառայի կենսաբանների հետազոտության համար: Բացատրվում է, որ հետազոտողները կայցելեն շենքը, ի թիվս այլ բաների, ուսումնասիրելու ծովային բնակիչներին ձայնային ազդանշաններով ազդելու հնարավորությունը:

Նշենք, որ Snohetta ընկերությունը ներկայումս աշխատում է մի շարք միջազգային նախագծերի վրա, այդ թվում ֆրանսիական Le Monde թերթի նոր շտաբի կառուցման:




Լրահոս