«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են Գորիսի ՔԿՀ եւ սկսել են բոլոր խցերում ստուգումներ իրականացնել՝ ընդ որում, տակնուվրա անելով ամեն ինչ: Այս ստուգումները դուր չեն եկել կալանավորներին ու դատապարտյալներին, որոնք սկսել են դժգոհություն արտահայտել եւ մեծ աղմուկ բարձրացնել:
Շատ արագ իրավապահներին հաջողվել է կարգավորել իրավիճակը: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, թե այդ ստուգումներից հետո անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարոն:
Նկատենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, անդրադառնալով ՔԿՀ-ում կալանավորների բունտին, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ նման բան չկա՝ փոխարենը հայտնելով, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կապակցությամբ: Ասել է, թե ՔԿ վարչությունը չի հերքում, որ Գորիսի ՔԿՀ-ում առնվազն անկառավարելի իրավիճակ է եղել»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: