
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հոկտեմբերի 24-ին «Գոռպլաստ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ պահանջում է, որ դատարանը անվավեր ճանաչի վերջինիս՝ «Գոռպլաստ» ՍՊԸ եւ «Էլշին» ՍՊԸ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունենալու վերաբերյալ որոշումը:
Բանն այն է, որ «Գոռպլաստ» ՍՊԸ եւ «Էլշին» ՍՊԸ-ն Երեւանի քաղաքապետարանի գնումների գործընթացի մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել, սակայն իրավունք չի տրվել:
Արդյունքում վերջիններս դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները: Չի բացառվում, որ Երեւանի քաղաքապետարանը իր ցանկալի ընկերություններին է ընդգրկել գնումների գործընթացին, իսկ ահա ոչ ցանկալիները հայտնվել են սեւ ցուցակում եւ դատարանի միջոցով են փորձում իրավիճակը շտկել: