Ինչպես հայտնի է` վերջերս «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այցելել էր Մոնումենտ՝ նախկին անտառի տարածք, որտեղ այժմ շքեղ առանձնատներ կան, եւ և նկարահանումներ էր կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առանձնատան շրջակայքում:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում վարչապետը հայտարարեց, որ դա 2011թ.-ին գնել է եղբայրը` Կանադայի եւ ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող մի անձից: «Շատ վատ եմ վերաբերվում անտառներ կտրելու, բայց գնման պահին այնտեղ անտառ չի եղել»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե բարձրացվում է նաեւ նրա առանձնատան դարպասների հարցը, որ հասարակությունից իրենց մեկուսացնելու համար են անում, Կարապետյանն արձագանքեց, որ իր տան հարեւանությամբ բազմահարկ շենք են կառուցել, իրենց բակն այդ շենքից երեւացել է, եւ իրենք, պարիսպներ կառուցելով, «միջավայր են փորձել ստեղծել, որ բոլորի աչքի առաջ չլինեն»: