ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործարարությամբ զբաղվելու` 2018թ. զեկույցում Հայաստանը նահանջ է արձանագրել. վարչապետը հանձնարարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գործարարությամբ զբաղվելու` 2018թ. զեկույցի արդյունքների մասին։ Այդ զեկույցը, ըստ վարչապետի, ցույց է տալիս, որ Հայաստանը 9 կետով նահանջել է, թեև դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում Հայաստանը արձանագրել է 0,59 տոկոս աճ։

«Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք, որ այլ կարևոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության ռեպորտում 79-րդից 73-րդ տեղ հասնելը, տնտեսական ազատության ինդեքսով 54-րդ տեղից հասել ենք 33-րդ հորիզոնականը, բայց դա նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշների գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը»,- ասաց վարչապետը։

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս