ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը կորցրել է ժողովրդի զարկերակը, կխնդրեի, որ նա լիներ ոչ թե քաղաքական գործչի, այլ առաջնորդի կերպարում. Գնել Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երկրում տիրող իրավիճակի, քաղաքական վերնախավի նկարագրի, մտահոգիչ խնդիրների մասին զրուցել է դերասան Գնել Սարգսյանի հետ։

-Գնե՛լ, այժմ ինչո՞վ եք զբաղված։ Առաջիկայում Ձեզ էկրաններին կտեսնե՞նք։

-Այս պահին ընդհանուր առմամբ ազատ եմ, ինչ-որ կոնկրետ հրավեր չկա։ Սկզբում վրդովվում էի այդ փաստից, հիմա ոչ։ Երբ դու քո տեղում չես, այն, բնականաբար, զբաղեցնում են ուրիշները (նկատի ունի տեւական ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում ապրելու տարիները-հեղ.)։ Հիմա ես աշխատում եմ մի մոնո-ներկայացման վրա։ Միշտ մտածել եմ, որ դրա իրականացումն անտանելի բարդ աշխատանք է, եւ ես, այսպես ասած, չեմ կարող «տակից դուրս գալ»։

Երբ մարդուն ասում ես՝ արի՛, մեկ ժամ շարունակ նայիր իմ խաղը, պետք է արդարացնես քեզ։ Առհասարակ, եթե խոսելու լինենք իմ ստեղծագործական կյանքից, պետք է խոստովանեմ, որ ինչ-ինչ երեւույթներից շատ արագ ոգեւորվում եմ, բայց շատ արագ էլ թեւաթափ եմ լինում՝ տեսնելով այն, թե իրականում ինչ է կատարվում արվեստի ոլորտում։ Չէ՞ որ դերասանները սիրում են երազանքներով ապրել, սակայն հաճախ երբ արթնանում են, տեսնում են, որ ոչինչ չի ստացվում։

-Դուք որոշ ժամանակ առաջ մեկնեցիք երկրից, Ռուսաստանում էիք գործունեություն ծավալում, հետո վերադարձաք։ Ի՞նչն էր Ձեզ ստիպել հեռանալ։

-Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում արտագաղթի պատճառը սոցիալական խնդիրներն են։ Իհարկե, դա էլ կա, բայց անձամբ ես այդ պատճառով չէ, որ գնացել էի։ Ինձ նման հազարավորները գնում են, որովհետեւ հոգեբանորեն ճնշված են։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս