
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Սեդա Մ.-ն, որը սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: