«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին այսպիսի հարց ուղղեցինք. «Հսկայական գումարները, որ պետական բյուջեից հատկացրել են մարզերի կրթական ու առողջապահական հիմնարկների վերանորոգման համար, իրականում ծառայե՞լ են նպատակին, եթե դեռ քանդվող դպրոցներ ունենք, փլված ու կաթող տանիքներով բուժհիմնարկներ»։
Մեր հարցադրմանն ի պատասխան Արարատի մարզպետը նշեց. «Խնդիրը հետեւյալն է՝ հիմնականում բյուջեի մասով գումարներ հատկացվում են պահպանության եւ աշխատավարձի համար։ Առողջապահական հիմնարկները ունեն սեփական եկամուտներ, եւ քիչ-քիչ հավաքագրելով, իրենք կարողանում են իրենց խնդիրները որոշ չափով լուծել։ Մենք օգնում ենք նրանց հրատապ ծրագրերի շրջանակներում»։
«Իսկ պետական բյուջեից հատկացումներ չե՞ն կատարվում, որ նշված հիմնարկները կարողանան մյուս խնդիրները եւս լուծել», հարցին Արարատի մարզպետը պատասխանեց. «Այն բոլոր հատկացումները, որ կատարվում են, ծառայում են իրենց նպատակին»։
Գո՞հ է արդյոք Արամայիս Գրիգորյանը 2018 թվականի համար մարզին հատկացված գումարներից, մարզպետի պատասխանն այսպիսին էր. «Իհարկե, գոհ եմ, լավ կլիներ, որ պատգամավորները ավելացնեին, բայց եթե չեն ավելացրել, դրանից էլ ենք շնորհակալ»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: