«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրները շարունակում են զավեշտալի մանրամասներ պատմել ՀՀԿ ֆրակցիայում «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի քննարկումից։ Քննարկումն անչափ բուռն է ընթացել, որովհետեւ օրենքի կնքահայր եւ կնքամայր Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը պնդել են, որ այն պետք է ընդունվի առանց դույզն-ինչ փոփոխության՝ այդպիսին է ԵՄ-ի պահանջը։
Բերվել է Վրաստանի օրինակը, որտեղ օրենքն ընդունվել է փոփոխություններով, սակայն կես տարի անց ԵՄ-ն պահանջել է օրենքը նախկին «տեսքին» բերել. վրացիք ստիպված են եղել փոխել: Իսկ հաջորդ օրենքը, որը եւս տնային աշխատանքի շրջանակներում կարելի է դիտել, «Խտրականության մասին» օրենքն է, որն ընդհանրապես հունից հանել է ադաթավոր ՀՀԿ-ականներին։
Նրան ընդհատել են, որ այդ օրենքները գրվել են ոչ թե արդարադատության նախարարությունում, այլ` դեսպանատներից մեկում: Առարկել են՝ ասելով, որ ընտանեկան բռնության եւ խտրականության մասին օրենքները բխում են ստամբուլյան կոնվենցիայից, իսկ Հայաստանը չի ստորագրել այդ կոնվենցիան, առաջարկել են նախ վավերացնել այն, հետո նոր մտածել օրենքների ընդունման մասին: Դավիթ Հարությունյանը պնդել է հակառակը: Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ում կարծում են, որ իրենց ղեկավար Սերժ Սարգսյանին էլ է ձեռնտու դա. ժամանակ կշահի, ապա կասի՝ դիմադրություն կա երկրում՝ օրենքի անընդունելի դրույթները պետք է փոխվեն»:
Առավել մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրա համարում: