«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀԱԷԿ-ի կառուցումը կապված է հենց այդ՝ վերը նշված վերջին թյուր կարծիքի հետ: Սովետի օրոք Մոսկվան որոշեց Անդրկովկասի որեւիցե հարթավայրային տեղանքում կառուցել ատոմակայան, քանի որ Ադրբեջանում եւ Վրաստանում կար էլէներգիայի պակաս: Նշենք, որ Հայաստանը նման կարիք չուներ՝ ինքն իրեն լրիվ ապահովում էր:
Մոսկվայի այդ առաջարկն ուղարկվեց Հարավային Կովկասի երեք հանրապետությունների կառավարություններին, որպեսզի վերջինները ներկայացնեն իրենց առաջարկները: ՀԽՍՀ ղեկավարությունը որոշեց, որ քանի որ Հայաստանում արդեն իսկ կա արագացուցիչ, «պրեստիժնի» կլինի ունենալ նաեւ ատոմակայան:
Շտապ կազմվել է հիմնավորումը, թե ամենալավ եւ ձեռնտու տեղն Արարատյան դաշտավայրում գտնվող Մեծամորն է, եւ ուղարկվել է Մոսկվա: Իսկ Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարությունները… ՀՐԱԺԱՐՎԵԼ են իրենց երկրներում կառուցել այդ վտանգավոր օբյեկտը: Հայաստանի ղեկավարները հասկացել են իրենց սխալը, բայց արդեն ուշ է եղել: Եվ մինչեւ 1989 թվականը Հայաստանը, վտանգելով իր բնակչությանը, ՀԱԷԿ-ում էլէներգիա է արտադրել ու մատակարարել մեր հարեւաններին…»
Առավել մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրա համարում: