«Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո փոքրիկ երեխան չի կարողանում խոսել. մանկապարտեզը դեռ փակ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո փոքրիկ երեխան չի կարողանում խոսել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին այն անձինք, որոնք այս օրերին այցելել են փոքրիկի տուն եւ փորձել իրենց օնությունը ցուցաբերել նրան: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին «Մանուշակ» մանկապարտեզը փակ է եւ դեռ մի 10 օր էլ փակ կլինի: Ըստ էության համապատասխան մարմինները այս քայլին գնացել են՝ անվտանգության երաշխիքներից ելնելով, որպեսզի մանկապարտեզի շուրջ աղմուկը դադարի, եւ նոր սկսեն զբաղվել նրա գործունեությամբ:

Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր մանկապարտեզ եւ պահանջել իր նախկին կնոջը՝ Լիլիթ Հովհաննիսյանին: Վերջինս դանակով հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջը, մանկապարտեզի տնօրենին, որը իր կնոջ տատիկն էր, եւ պատանդ վերցրել երեք տարեկան երեխային:
Նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Արգամ Հովիկյանին, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրա համարում:




Լրահոս