Բանակում չծառայած Կարապետ Գուլոյանը կարծում է, որ տարկետման իրավունքը պետք է հանվի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի՝ բանակում չծառայած փեսա Կարապետ Գուլոյանը կարծում է, որ տարկետման իրավունքը պետք է հանվի: «Դե գուցե ժամանակներն էնպես են, որ հիմա պետությանն է պետք, որ տարկետման իրավունքը հանվի, էդպես է պետք՝ հանում են»,- «Ժամանակ»-ին ասաց Գուլոյանը:

Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանն ասել էր, որ օրենքով սահմանված կարգով չի ծառայել, առողջական խնդիրներ չի ունեցել, իսկ թե ինչո՞ւ է օրենքը իրեն ազատել ծառայությունից, Գուլոյանն առաջարկել էր պարզելու համար հետաքննություն վարել»:

Առավել մանրամասն` «Ժամանակ» օրաթերթի այսօրա համարում:




Լրահոս