Սամվել Հարությունյանը հրատապ ասուլիս է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 17.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28.3-րդ հարկ) Հայոց ազատամարտի շարքային, ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Գորիսի նախկին քաղաքապետ (1992-1994թթ.) նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվելիք Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու՝ Սամվել Հարությունյանը հանդես կգա հայտարարությամբ՝ Գորիսում անցկացվելիք համայնքի ղեկավարի ընտրությունների վերաբերյալ։

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել և մերժել է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի համայնքի ղեկավարի մյուս՝ ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ պահանջը։

Հանձնաժողովը միաժամանակ պարտադրել է Առուշ Առուշանյանին՝ մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը:

Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 31-ին, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը եւ պարտավորեցնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին՝ ուժը կորցրած ճանաչել թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը: Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16.00-ին, ինչն էլ ԶԼՄ-ներին կներկայացնի բանախոսը ասուլիսի ընթացքում։




Լրահոս