
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանից 94 մլն 92 հազար դոլարի կապիտալի արտահոսք է եղել. սա ամենամեծ ցուցանիշն է վերջին մեկ տարվա ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին 9 ամսիներին ՀՀ-ից կապիտալի արտահոսքի ծավալները էականորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Եթե 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից դուրս է բերվել 565 մլն դոլար, ապա այս տարի կապիտալի արտահոսքը կազմել է 698 մլն 512 հազար դոլար: Ու, փաստորեն, մինչ իշխանությունները խոսում են բարեփոխումների, բիզնեսի համար շահավետ պայմաններ ստեղծելու մասին, ՀՀ-ից կապիտալի արտահոսքը ավելի մեծ տեմպեր է ստանում: