Արժույթի կոլեկցիոները․ որքան ունեցվածք ունի Արտակ Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գրիգորյանը թեեւ 2010թ-ից է այս պաշտոնին, բայց նոր է հայտարարագիր ներկայացրել: Գրիգորյանի դրամական միջոցները ուսումնասիրելիս տպավորություն է, թե նա տարբեր երկրների արժույթի կոլեկցիոներ է:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա հայտարարագրել է 18.5 մլն դրամ, 32 հազար դոլար, 7800 եվրո, 142 հազար ռուսական ռուբլի եւ 1500 վրացական լարի: Իսկ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական կազմել է 271 հազար դրամ: Թե որտեղից է կուտակել արտարժույթները, հայտնի չէ:




Լրահոս