Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին:
Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝ նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝ ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար:
Պաշտոնական լրահոսի հետ մեկտեղ հրապարակվել էնաև լուսանկարներ նիստից, որոնցից մեկում մասնավորապես երևում է, որ Հայաստանի դրոշի գույների հերթականությունը սխալ է եղել:
ԵՎ փաստորեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի նկատել այդ սխալը:
Նկատենք , սակայն, որ հաջորդ լուսանկարում արդեն դրոշը ճիշտ էր դրված: