Տարոն Մարգարյանը մինչև հիմա որեւէ քայլ չի ձեռնարկել. ինչ եղավ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ այս տարվա հուլիսին քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր էր ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Նա նույնիսկ ներկայացրել էր վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ 2014թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիեւյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:

Սակայն պարոն Տարոն Մարգարյանը մինչեւ հիմա որեւէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որեւէ քայլ չեն անում: «Ուսումնասիրություններն իրականացվում են, ինչպես է աշխարհում այս փորձը կիրառվում, տարբեր փորձերի ենք ծանոթանում»,- եղել է պատասխանը: Փաստորեն, արդեն մի քանի ամիս է՝ քաղաքապետարանը տարբեր երկրների փորձն է ուսումնասիրում եւ այդպես էլ եզրակացության չի գալիս»:

Առավել մանրամասը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս