Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Հունգարիայի ընտրանուն 3:1 հաշվով:
Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղացին:
Նշենք, որ նախորդ տուրում մեր ընտրանին պարտվել էր Վրաստանին 0:4 հաշվով:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով բաժանում է 6-ից 10-րդ տեղերը: Առաջատարը Ռուսաստանն է` 11 միավորով: