«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը նպատակ ունի մինչև տարեվերջ փոխել «Պետական պարտքի մասին» օրենքը: Ըստ այս փոփոխության՝ կառավարությունը կկարողանա ավելի շատ պետական պարտք վերցնել արտակարգ իրավիճակների, այսպես կոչված՝ ֆորս-մաժորների դեպքում:
Խոսքը պատերազմական իրավիճակների կամ գլոբալ, կամ տարածաշրջանային տնտեսական ճգնաժամերի մասին է, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, և որոնց հաղթահարման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կլինի:
Գործող օրենքով՝ պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ շեմ, որին մենք կհասնենք արդեն այս տարեվերջին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: