Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին հրաժարական է տվել և հայտնել այդ քայլի պատճառը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հրաժարական տված վարչապետը նշել է, որ իր դեմ մահափորձ էր նախապատրաստվում, ինչպես նաև մեղադրել Իրանին արաբական տարածաշրջանը քանդելու փորձեր կատարելու մեջ:

Սաադ Հարիրիի հայրը, 2005 թվականին նույնպես լինելով երկրի վարչապետը, սպանվել է: «Մենք ապրում ենք այնպիսի մթնոլորտում, որը նման է Ռաֆիկ Հարիրիի սպանությունից առաջ տեղի ունեցող իրադարձություններին: Նկատել եմ, որ ինչ-որ բան գաղտնի նախապատրաստվում էր՝ իմ դեմ մահափորձ իրականացնելու համար», – ասել է Հարիրին:

Հարիրին նաև քննադատել է շիաների «Հեզբոլլահ» շարժմանը և մեղադրել Իրանին: Նա նշել է, որ արաբական համայնքը, ինչպես և նախկինում, կըմբոստանա Իրանի դեմ: «Մուսթաքբալ» կուսակցության սուննի առաջնորդը 2016 թվականին երկրորդ անգամ իր կարիերայում զբաղեցրել է Լիբանանի վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ, նա ղեկավարել է երկրի կառավարությունը 2009-2011 թվականներին:




Լրահոս