44 ավտոբուսի սրահից գողություն կատարողը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Կորյունի փողոցի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10.20-ին Սպարտակ Մ.-ն Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկում թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 18-ամյա քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ՝ պատճառելով նյութական վնաս:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:




Լրահոս