
Եվրոպայի առաջնության 7-րդ տուրի Գերմանիա – Հայաստան դիմակայությունում առաջինն ավարտվեց առաջատարների պարտիան: Աշխարհի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Լիվիու-Դիտեր Նիսիպիանուի հետ: Կատարվեց 27 քայլ:
Գերմանիա – Հայաստան
Լիվիու-Դիտեր Նիսիպիանու – Լեւոն Արոնյան՝ 0.5:0.5
Մատիաս Բլյոբաում – Գաբրիել Սարգսյան
Դանիել Ֆրիդման – Հրանտ Մելքումյան
Ռասմուս Սվանե – Հովհաննես Գաբուզյան
6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը:
Առաջատարներն են Հունգարիան ու Ռուսաստանը՝ 10-ական միավոր: Ադրբեջանն ու Խորվաթիան հետ են 1-ական միավոր: