
Իսպանացի հանրահայտ դերասան Անտոնիո Բանդերասի մայրը՝ Անա Բանդերա Գայեգոն, վախճանվել է կյանքի 85-րդ տարում: Այդ մասին Բանդերասն ինքն է հայտնել Ֆեյսբուքի իր էջում: «Մեր մայրը՝ Անա Բանդերա Գայեգոն, հավերժ լքեց մեզ: Նա իր հետ տանում է ոչ միայն իր ընտանիքի անդամների, այլ ն
աև ընկերների սերը, որոնք միշտ կհիշեն նրան», գրել է դերասանը՝ տեղադրելով մոր նկարը: Անա Բանդերա Գայեգոն ծնվել է 1933թ. փետրվարին: Երկար տարիներ դպրոցում ուսուցչուհի է աշխատել: Անտոնիո Բանդերասը, որի առաջին անունը եղել է Խոսե Անտոնիո Դոմինգես, դերասանական կարիերան սկսելուց առաջ վերցրել է մոր ազգանունը: