Ճամբարակի 20/28 ընտրատեղամաս այցելած քաղաքացու մատնահետքը սարքը չի ճանաչել. նա Ուկրաինայի քաղաքացի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 49 համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 527 ընտրական տեղամասերը:

Ճամբարակի 20/28 ընտրատեղամասից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրողներն այստեղ շատ ակտիվ են վաղ առավոտից:

Մեր թղթակցի փոխանցմամբ` քաղաքացիներից մեկի մատնահետքը սարքը չի ճանաչել: Բանն այն է, որ ընտրողը Ուկրաինայի քաղաքացի է` հաշվածված, ըստ երևույթին, Ճամբարակում: Նա ընտրության մասնակցելու ծանուցում ստացել է, ընտրացուցակում ևս կա նրա անունը, իսկ ամուսինը` Ճամբարակի քաղաքացի է: Իսկ թե ինչու նրա մատնահետքի հետ կապված խնդիրներ առաջացան, դեռևս պարզ չէ:




Լրահոս