Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի ընտրություններ, թեկնածուները երկուսն են գործող քաղաքապետ Յուրի Ավալյանն ու Վազգեն Ադամյանը:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ թիվ 20/26 ընտրատեղամասում ընտրողներն այնքան էլ ակտիվ չեն, պաշտոնապես գրանցված է չորս հարյուրից ավել ընտրող:
Դեռևս էական դեպքեր չեն գրանցվել, սակայն քիչ առաջ ընտրողներից մեկը հայտնաբերեց, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է:
Ընտրատեղամասից դուրս ժամանակ առ ժամանակ նաև մարդիկ են հավաքված լինում: