Armlur.am-ը հայտնել է, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ չկան:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման հնարավորությունը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է Ազգային ժողովի ընտրությունների դեպքում:
Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման կազմակերպում Ընտրական օրենսգրքով չի նախատեսվում: