Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում կայացավ Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 7-րդ տուրը, որում Հայաստանի հավաքականը 1.5-2.5 հաշվով պարտվեց Գերմանիայի թիմին: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց:
7-րդ տուրից հետո Ռուսաստանի հավաքականը 12 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Ադրբեջանի հավաքականը 11 միավորով երկրորդն է: Հունգարիայի, Ուկրաինայի և Իսրայելի հավաքականները 10-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները: Հայաստանի հավաքականը 8 միավորով 11-րդ հորիզոնականում է:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Լեհաստանի հավաքականը:
Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցում են 40 հավաքականներ: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Ռուսաստանի թիմը: Հայաստանի հավաքականը միջին գործակցով 6-րդն է: Հայաստանի ընտրանու մարզիչն է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: Եվրոպայի տղամարցկանց թիմային առաջնության խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին, վերջին տուրինը՝ 16:00-ին: