Ռուսաստանում նոյեմբերի 5-ից փոխվել են ինքնաթիռներով ձեռքի ուղեբեռի տեղափոխման դաշնային կանոնները։ Lenta.ru-ի փոխանցմամբ` ավիաընկերություններին թույլատրվել է վաճառել վերադարձման ոչ ենթակա տոմսեր, որտեղ խնայողությունների համար նախատեսված չէ անվճար ուղեբեռի տեղափոխումը։
Այդուհանդերձ փոխադրողները պարտավոր են թույլատրել մինչևւ 5 կգ անվճար ուղեբեռի տեղափոխումը։ Նախկինում թույլատրվում էր տեղափոխել 10 կգ։
Բացի այդ՝ հստակեցվել է այն իրերի շրջանակը, որոնք ուղևորները կարող են իրենց հետ անվճար տանել ինքնաթիռ՝ ի հավելումն նվազագույն ուղեբեռի։