ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզում բենզասղոցով ծառահատումներ են իրականացնում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրահանգով Լոռու մարզի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր:
Աշխատակիցներին նկատելով՝ անտառահատները դիմել են փախուստի՝ անտառում թողնելով կտրտված ծառերը և բեռնափոխադրման միջոցը:
Տեսչական մարմնի Լոռու մարզի բաժնի աշխատակիցները դիմել են ոստիկանություն: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն մանրամասների մասին: