Մեկնարկել է ձայների հաշվարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 20։00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը, ՏԻՄ ընտրություններն ավարտվել են, մեկնարկել է ձայների հաշվարկը։

Այսօր ՏԻՄ ընտրություններ էին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 69 համայնքներում։

Իսկ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս եւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում ղեկավարների արտահերթ ընտրություններ։

Համայնքներից 34-ը խոշորացված համայնքներ են:

Համայնքներից 15-ում կայացել են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվել են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում քվեարկվել է 1-ական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու եւ 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում առաջադրվել է միայն ՀՀԿ-ական, գործարար Կարեն Եղիազարյանը։ Արարատի մարզի Արարատ քաղաքում առաջադրվել է միայն ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը, իսկ Արտաշատ քաղաքում՝ ՀՀԿ-ական, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բենիամինյանը։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՀՀԿ-ական գործարար Առուշ Առուշանյանն ու անկուսակցական Սամվել Հարությունյանը։




Լրահոս