Այսօր` նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 243335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։
Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված էր ընտրելու իրավունք ունեցող 486106 քաղաքացի։ Մասնակցության ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 318 –ը։
Ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 %, գրանցվել է Սասունիկ համայնքում, որտեղ 2522 ընտրողից ընտրությանը մասնակցել է 389 ընտրող: