Ըստ նախնական տվյալների՝ Գորիսի քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը:
Նշենք, որ ընտրություններին մասնակցել է 13 164 քաղաքացի, որից 12 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին: Մյուս թեկնածու Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է 56 ընտրող, ևս 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հիշեցնենք, որ Ս Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին ՀՀԿ-ական, 26-ամյա Առուշ Առուշանյանը, և անկուսակցական Սամվել Հարությունյանը: