Հայտնի են երեկ ՀՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Ինչպես հայտնի է` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում իշխող ՀՀԿ կուսակցությունը մրցակցային դաշտն ազատ էր թողել:
Այստեղ թեկնածուները երկուսն էին` գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն ու Արամ Հարությունյանը. նրանք երկուսն էլ ՀՀԿ-ական էին: Նախնական արդյունքներով հետևյալ պատկերն է գրանցվել.
Վոլոդյա Խլոյան` 2119 ձայն,
Արամ Հարությունյան` 4401 ձայն:
Այստեղ ընտրություններին մասնակցել է 6659 քաղաքացի: