Վայոց ձորի Եղեգիս համայնքում ձայների չնչին տարբերությամբ հաղթանակ է տարել Արթուր Ստեփանյանը: Այստեղ առաջադրված էր չորս թեկնածու, սակայն երեքը միավորվել էին` իրենց համար թեկնածու ընտրելով հենց Արթուր Ստեփանյանին:
Նրանք պայքարում էին ՀՀԿ-ական Տիգրան Խուդոյանի դեմ, սակայն գրանցված ձայների տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Հավելենք, որ ՀՀԿ-ն այստեղ սատարում էր Խուդոյանին:
Տիգրան Խուդոյան` 1816 ձայն,
Արթուր Ստեփանյան` 1952 ձայն:
Ընտրություններին մասնակցել է 3854 քաղաքացի:
Լուսանկարում` Արթուր Ստեփանյանը