Սարգիս Սահակյանի ջանքերը զուր անցան. Ծաղկահովիտ համայնքի ղեկավարը վերընտրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում վերընտրվել է գործող ղեկավար Նորաին Հակոբյանը: Նա ստացել է 2467 ձայն: Մյուս թեկնածու Գոռ Հունանյանը, ով նրա հիմնական մրցակիցն էր, ստացել է  2366 ձայն, երրորդ թեկնածուն՝ Համլետ Սահակյանը՝ 26 ձայն:

Հավելենք, որ Նորաին Հակոբյանն ահազանգում էր, թե Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ահաբեկում է մարդկանց, որ քվեարկեն Գոռ Հունանյանի օգտին:




Լրահոս