Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր չորս թեկնածու, սակայն հիմնական պայքարն ընթացել է երկու ՀՀԿ-ականների միջև:
Արդյունքները գրանցվել են հետևյալ կերպ՝
Կարեն Շահնազարյան՝ 719 ձայն,
Սասուն Սաֆարյան՝ 1144 ձայն,
Ավետիք Ադամյան՝ 4895 ձայն,
Հարություն Մանուչարյան՝ 7089 ձայն:
Հավելենք, որ Մանուչարյանը համայնքի գործող ղեկավարն է, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խնամին: