Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում շատ համայնքներում ՀՀԿ-ականները մրցակից չունեին և պայքարում էին իրենք իրենց հետ: Ընդ որում, խոսք խոշոր համայնքների մասին է: Ներկայացնում ենք այդ համայնքներից մի քանիսում գրանցված արդյունքները:
Արագածոտնի մարզ, Ապարան համայնք
Կարեն Բենիամինյան՝ 10868 ձայն, (ընտրություններին մասնակցել է 11420 քաղաքացի),
Սյունիքի մարզ, Կապան համայնք
Աշոտ Հայրապետյան՝ 12538 ձայն, (մասնակցել է 18713 մարդ)
Սյունիքի մարզ, Սիսիան համայնք
Արթուր Սարգսյան՝ 10457 ձայն (մասնակցել է 12637 մարդ)
Սյունիքի մարզ, Քաջարան համայնք
Մանվել Փարամազյան՝ 4232 ձայն (մասնակցել է 4381 մարդ)
Կոտայքի մարզ, Չարենցավան համայնք
Հակոբ Շահգալդյան՝ 12443 ձայն (մասնակցել է 14343 մարդ)
Լոռու մարզ, Ալավերդի համայնք
Սասուն Խեչումյան՝ 6914 ձայն, (մասնակցել է 8179 ընտրող)
Լոռու մարզ, Ստեփանավան համայնք
Միքայել Ղարաքեշիշյան՝ 5028 ձայն (մասնակցել է 5273 մարդ)
Արարատի մարզ, Արտաշատ համայնք
Կարեն Բենիամինյան՝ 4571 ձայն, (4782 մարդ է մասնակցել)