Նախկին Շորժա համայնքի ղեկավարը վերընտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից հայտնում են, որ Շողակաթ խոշորացված համայնքում ղեկավարի պաշտոնում ընտրվել է նախկին Շորժա համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը:

Այս համայնքում գրասնցված 2358 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1768-ը: Այստեղ մրցակցում էին երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը և անկուսակցական, նախկին Դրախտիկ համայնքի գյուղապետ Վալենտին Պետրոսյանը: Ձայների հաշվարկից հետո պարզվել է, որ 889 ձայն շահել է Սուլիկո Շուշանյանը, 850 ձայն՝ Վալենտին Պետրոսյանը:




Լրահոս