Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

Հատուկ ուշադրություն է դարձվել սույն թվականի նոյեմբերի 4-ին Հադրութ քաղաքում շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հանրապետության հարավային հատվածում նախատեսվող մի շարք ծրագրերի հետ կապված հարցերին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այդ ծրագրերի արդյունավետ իրագործման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս