ՖՈՏՈ. Երբ է ծնվել ՊԵԿ պաշտոնյան. տվյալներն անհասկացվածություն են առաջացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի պաշտոնյաների կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս երբեմն այնպիսի անհեթեթ տվյալներ են ի հայտ գալիս, որ նույնիսկ զարմանալու ունակությունն է սկսում «դավաճանել»:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչության ղեկավար Տիգրան Մարտինի Զաքարյանը ՀՀ նախագահի օգնական Մարտին Զաքարյանի որդին է:

Մարտին Զաքարյան

Նա ՊԵԿ կայքում ներկայացրած պաշտոնական կենսագրության մեջ նշել է, որ ծնվել է 1969 թվականի հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում:

Բայց երբ նույն մարդու տվյալները փնտրում ենք Հայաստանի Հանրապետության ընտրողների պետական ռեգիստրում՝ հավաքելով Տիգրան Մարտինի Զաքարյան անուն, ազգանուն, հայրանունը, միանգամայն այլ տվյալներ է բերում:

Մասնավորապես նշված հատվածում երեւում է, որ Հայաստանում գոյություն ունի մեկ Տիգրան Մարտինի Զաքարյան անուն, ազգանուն, հայրանունով մարդ, որը ծնվել է ոչ թե 1969 թվականին, այլ 1970 թվականի մարտի 12-ին:

Տիգրան Զաքարյան

Հետաքրքիր է՝ պետեկամուտների կոմիտեի պաշտոնյան երբեւէ առիթ չի՞ ունեցել ստուգելու իր տվյալները, որ հետեւի՝ ուղղեն գոնե ծննդյան տարին: Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ Իրինդ գյուղում ծնված պաշտոնյան հայտնի չէ, թե կոնկրետ երբ է ծնվել:
Համաձայնեք՝ սիրուն չէ, հատկապես, երբ հայրն էլ ՀՀ նախագահի օգնականն է:




Լրահոս