Բոլորս սովորել ենք, որ շաշկիները համարվում են տաքսիների անփոխարինելի սիմվոլ: Հենց դրանք են թույլ տալիս տարբերել տաքսին այլ մեքենայից: Եվ բոլոր երկրներում գրեթե այդպես է:
Սակայն երբևէ մտածե՞լ եք` ինչու է այդպես կամ ինչու հենց տաքսիներինն է այդպես: Մեկ պատասխան չկա, իհարկե, սակայն կան տարբեր վարկածներ, որոնք բոլորն էլ ճիշտ են թվում:
Առաջին անգամ այս նշանն օգտագործել է ամերիկյան Checker Motors Corporation ընկերությունը: checker անգլերենից թարգմանաբար նշանակում է շաշկի, իսկ checkers — «խաղալ շաշկի».
Մեկ այլ վարկածով շաշկիները վերցվել են ոչ թե խաղից, այլ ավտոարշավներից. չէ որ հենց այդպիսի դրոշով են թափահարում մրցավազքի վերջում: Կարելի է ասել, որ ստացվում է այնպես, որ հենց այդ տաքսիներն են ամենաարագը:
ԽՍՀՄ-ում շաշկիները հայտնվել են 1948թ-ին: Դրանցով զարդարում էինք Պոբեդա մեքենաները, որոնք եղել են առաջին տաքսիների պաշտոնական ապրանքանիշները:
Տարբեր երկրներում տաքսիների շաշկիները տարբեր գույնի են լինում: Սակայն ամենահայտնիները ամերիկյանն են: Դրանք դեղին են:
Գերմանական տաքսիները միշտ կրեմագույն են: Վարորդները լուրջ ստուգումներ են անցնում մինչ աշխատելը:
Ամբողջ աշխարհում հայտնի են նաև բրիտանական քեբիները. նույն սև գույնը և մոդելը:
Իսկ ահա ճապոնացիների մոտ չկա որևէ սահմանափակում. յուրաքանչյուր ընկերություն ինքն է ընտրում` ինչ մեքենա է ցանկանում: