ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղադրված այս պատկերները, որոնք ծառայում են իբրեւ շախմատի քարեր, գտնվում են, մեղմ ասած, անփույթ վիճակում: Դրանք բավականին մաշված եւ տգեղ են: Կարծում ենք՝ կա՛մ պետք է պարբերաբար հետեւել եւ թարմացնել դրանք, կա՛մ պարզապես հեռացնել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար որքա՞ն գումար պետք է վճարել, եթե բնակելի տունը մինչ այդ կադաստրի պետական կոմիտեի կողմից պետական գրանցում չի կատարվել:

Հովհաննես Եփրեմյան (55 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ՝ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ եթե բնակարանը, առանձնատունը կամ այգետնակը 1998թ. մարտի 1-ից հետո չեն գրանցվել, ապա հնարավոր է առանց որեւէ գումար վճարելու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման եւ ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետական գրանցման դիմումը եւ այդ դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես մանկավարժ եմ եւ օգտվում եմ սոցփաթեթից: Ցանկանում եմ տեղեկանալ՝ եթե ես մտադիր եմ օգտվել այնպիսի սոցիալական փաթեթի ծառայությունից, որի արժեքը գերազանցում է այդ պահին իմ սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցներից, ապա կարո՞ղ եմ, արդյոք, մուտքագրում կատարել իմ հաշվին: Եվ խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է փոխվում սոցիալական փաթեթի գումարի չափը աշխատանքային դրույքի փոփոխման դեպքում:

Լիաննա Պողոսյան (30 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի հաշվին մուտքագրում կատարելու հնարավորություն ընձեռնված է յուրաքանչյուր աշխատողին եւ յուրաքանչյուր ծառայությունից օգտվելու համար: Եթե սոցփաթեթի հաշվին առկա դրամական միջոցները բավարար չեն տվյալ ծառայությունից ամբողջապես օգտվելու համար, ապա աշխատակիցը կարող է կանխիկ մուտքագրում կատարել իր սոցփաթեթի հաշվին եւ փոխանցել հաշվում առկա դրամական միջոցները համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպությանը:
Միաժամանակ հայտնում ենք, որ աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցիալական փաթեթի գումարը չի փոխվում սոցիալական փաթեթի իրավունքի ծագման պահից հաշված մինչեւ մեկ օրացուցային տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Ի դեպ, սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ, այսինքն՝ պահպանվում եւ կուտակվում են բանկում բացված սոցփաթեթի հաշվին:




Լրահոս