![](https://armlur.am/wp-content/uploads/2017/11/061117-RusahayGortsarar.jpg)
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Սարգսյանին, Արարատ Թավադյանին ու Գրիգորի Գասպարյանին եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի ներդրումն Արցախի շենացման գործում՝ արժեւորելով սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձեւավորման մեջ: