ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս լուսանկարն արվել է շաբաթօրյակից հետո, երբ մայրաքաղաքում համաքաղաքային շաբաթօրյակն ավարտվել էր: Արժանի տուգանք: Գոնե դա օգնի՝ մաքուր պահելու մեր քաղաքը:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի դեպքում հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ չկիրառել, թե՞ դա պարտադիր է անգամ այս պարագայում:

Անդրանիկ Գեւորգյան (52 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի զ ենթակետի, ըստ որի՝ կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ առեւտրի իրականացման վայրերում (առեւտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում եւ ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի մասով:

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չյանած ՀԴՄ-ների կիրառումը հասարակության գրեթե բոլոր շերտերում լայն քննարկման եւ դժգոհոթյունների մեծ ալիք բարձրացրեց, բայց լավ է, որ գործում են բացառություններ, եւ որոշ դեպքերում շարքային քաղաքացիներին ազատում այդ «ծանր» բեռից:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է լինում այն դեպքում, երբ երաշխավորը հրաժարվում է վճարել վարկի ամսական մարման գումարը: Այսինքն՝ ո՞վ է պարտավորվում վճարել այն: Արդյո՞ք տվյալ գործն անցնում է դատարան: Եվ կցանկանայի իմանալ՝ երաշխավորը կարո՞ղ է հրաժարվել այդ վարկից:

Միսակ Դավթյան (33 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երաշխավորը երաշխավորության պայմանագրով այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել՝ այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Վարկառուի հետ լինելով համապարտապան վարկառուի կողմից վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունների համար՝ երաշխավորը նույնպես պատասխանատվություն է կրում վարկային պարտավորությունների կատարման համար: Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները եւ պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաեւ պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ իր կրած այլ վնասները: Այսինքն՝ պարտատիրոջ պահանջները կատարած երաշխավորը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում պարտապանի նկատմամբ իր կատարածի չափով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման անախորժ պատմությունների մեջ չհայտնվելու եւ ավելորդ գումարներ չվատնելու համար՝ ցանկալի է յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն կրի առաջին հերթին ինքն իր առջեւ:




Լրահոս