«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծ: Հայաստանում հիմա գործում է «Հանրաքվեի մասին» օրենք, որն ընդունվել է 2001թ., սակայն նոր ներկայացված նախագիծը էականորեն տարբերվում է գործողից, այն իսկապես նոր օրենք է, որովհետև, ըստ էության, հետապնդում է բոլորովին նոր և խիստ վտանգավոր նպատակներ:
Օրենքի նախագծով սահմանվում է հարցերի այն շրջանակը, որոնք կարող են դրվել հանրաքվեի: «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ հանրաքվեի միջոցով միայն կարող են լուծվել ՀՀ տարածքի փոփոխության հետ կապված հարցերը: Հնարավոր է, որ օրենքի նախագծի հեղինակները նկատի ունեն Հայաստանի տարածքի ընդլայնումը»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում