Արտաշատցիներն արհամարհեցին ՀՀԿ-ի թեկնածուին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատում նախօրեին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները, մեղմ ասած, հիասթափեցնող են եղել ՀՀԿ-ի համար: Այստեղ հայտնի Գազի Հովոյի սանիկը, ով, ենթադրվում էր, պետք է «ջախջախիչ» հաղթանակ տաներ՝ ձայների մեծ տոկոս հավաքելով եւ ապացուցելով, որ Արշատաշում ՀՀԿ-ն շարունակում է «ձիու վրա» մնալ՝ չնայած Հովիկ Աբրահամյանի «կորստին», սակայն քվեարկության պատկերն այլ բան արձանագրեց:

Թեեւ Արտաշատ համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 21 հազար 600 է, սակայն ընդամենը 4 հազար 782 ընտրողն էր եկել ընտրատեղամաս, որոնցից 4 հազար 571-ը ձայն է տվել երիտասարդ Բենիամինյանին: Նա, նշենք, ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր ԱԺ վերջին ընտրություններում նույնպես եւ ստացել 1239 քվե»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս