Ապօրինի ծառահատման շուրջ 10 քրեական գործ է ուղարկվել դատարան. 13 անձ՝ ամբաստանյալի աթոռին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ՀՀ տարբեր անտառտնտեսություններում մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի հանցագործությունների թողտվության, հովանավորչության, կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքեր է բացահայտել:

Այս առիթով նոյեմբերի 1-ին ձերբակալվել են բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, տեսչության ավագ տեսուչը, «Հայանտառի» անտառտնտեսության անտառապետը եւ վերջինիս օժանդակած անձը:

Հիշեցնենք, որ 2017թ. ապօրինի ծառահատման շուրջ 10 քրեական գործ է ուղարկվել դատարան, եւ ամբաստանյալի աթոռին են հայտնվել շուրջ 13 անձ:

Դավիթ Մարկոսյանը 2017թ սեպտեմբերի 6-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի հատել է 2 հատ հաճարենի տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 720 հազ դրամի վնաս:

Վահե Գուլանյանը 2017թ. սեպտեմբերի 6-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դիլիջան տեղամասի 10-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 8 հատ սոճի եւ 2 հատ թեղի տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 142 հազ 500 դրամի:

Արման Բեգլարյանը 2017թ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի 12-րդ պահաբաժնի տարածքից վնասել է 2 հատ հաճարենի տեսակի՝ 90 000 դրամ ընդհանուր սակագնային արժեքով թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 450 հազ դրամի վնաս»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս